Tumgik
#ջեռուցման
tunservice · 2 months
Text
Ջեռուցման կաթսայի Ջեռուցման համակարգի Գազի կաթսայի
Դիագնոստիկա և թողարկում, Վերանորոգում, Սպասարկում: Baxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux
🔵 Խնայեք Ձեր գումարը և ժամանակը մեզ հետ:
✅ ԴՈՒ մասնագետ ունես !
✅ Շաբաթը 7 օր, Ճիշտ ժամանակին
Tun Service ® Կենցաղային Շտապ Օգնություն 📲 010.56.1234 կամ 🌐 www.tunservice.com
3 notes · View notes
mamul-am · 5 months
Photo
Tumblr media
4 հիմնական պատճառ, թե ինչու չի կարելի հագուստը չորացնել ջեռուցման մարտկոցի վրա
https://mamul.am/am/news/282606
0 notes
zeynelectric · 1 year
Text
Որքա՞ն վարդակ և անջատիչ պետք է տեղադրել, որպեսզի բավարար լինի կենցաղը վարելու համար
Tumblr media
Էլեկտրամատակարարման նախագիծը պետք է նախագծել գազի,  ջեռուցման համակարգի, սանտեխնիկայի , ստվարաթղթե առաստաղի կամ այլ տեսակի առաստաղների, էլ․ տեխնիկայի և կահույքի դասավորվածությունն ու բոլոր այլ հարմարությունները նախատեսելուց հետո։
Վերանորոգումը սկսելուց առաջ հարց է առաջանում՝ ի՞նչ դասավորություն պետք է ունենան վարդակներն ու անջատիչները, ո՞ր հանգամանքին է պետք ուշադրություն դարձնել, որքա՞ն  պետք է լինի դրանց քանակը, որպեսզի բավարարի և հետագայում անհարմարությունների պատճառ չդառնա։
Տան կամ բնակարանի ամենաշատ վարդակ պահանջող տեղը խոհանոցն է, որպեսզի վարդակները և անջատիչները տեղակայվեն ճիշտ իրենց տեղը և ո՛չ պակաս լինեն, ո՛չ ավելի, հարկավոր է հստակ պատկերացնել, ինչպես նաև, նախօրոք չափագրել կահույքի չափերը։ Մինչ կահույքի դասավորությունը որոշելը և չափագրելը պետք է հաշվի առնել, թե ինչ էլեկտրական տեխնիկա ունեք կամ ձեռք եք բերելու ապագայում, որոնց համար անհրաժեշտ է սնուցման տեղ նախատեսել։
Tumblr media
Խոհանոցում պետք է վարդակներ նախատեսել հիմնականում օգտագործվող հետևյալ սարքերի համար՝ սառնարան, միկրովառարան, ջեռոց, էլեկտրական թեյնիկ, օդատար, սալօջախ, ինդուկցիոն վառարան, ինդուկցիոն սալօջախ (ինդուկցիոն սալօջախ և վառարան ընտրելու դեպքում պետք է հաշվի առնել, որ հզորությունները սկսում են 4․5 կՎտ-ից և այդ ժամանակ տեխնիկան նախօրոք պետք է ընտրված լինի, մալուխը համապատասխան կտրվածքի  լինի, ավտոմատ անջատիչը՝ համապատասխան Ամպերի), գազի անվտանգության սարք, սպասք լվացող մեքենա, լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա, ջրի արտահոսքի դեպքում ջուրը ավտոմատ փակող փական։
Ոչ հիմնական, օժանդակ սարքերն են՝ մսաղաց, հյութաքամիչ, բլենդեր, հարիչ, տոստեր, սուրճ եփող սարք, սննդային թափոնների աղաց, որոնց համար ևս պետք է տեղ հատկացնել և վարդակներ նախատեսել։ Քանի որ կենցաղային հոգսերը թեթևացնող տեխնիկաները շատ-շատ են, հնարավոր է, որ մի շարք սարքեր նշված չլինեն, այդ իսկ պատճառով ձեր հարմարությունները որոշելիս պետք է մանրակրկիտ հաշվի առնեք բոլոր հնարավոր զարգացող դեպքերը և պատրաստ լինեք դրանց։ 
Խոհանոցի կահույքը դասավորելիս, սարքերի տեղը ընտրելուց հաշվի առեք, որ վարդակները չպետք է մոտ լինեն գազի փականին առնվազն  50 սմ, հեռու լինեն ջրի փականներից։ Լվացքի մեքենայի, սպասք լվացող մեքենայի, սառնարանի, ջեռոցի, միկրովառարանի, ընդհանրապես խոշոր էլեկտրական սարքերի վարդակների դիրքը պետք է հասանելի լինի ցանկացած ժամանակ անջատման համար։
Վարդակի, անջատիչի տեղադիրքը չպետք է խոչընդոտի կահույքի տեղակայման հարցում։ Ընդհանրապես, վարդակները նախատեսեք հողանցման հպակներով։
Եթե բնակարանում բացակայում է հողանցման հաղորդալարը, ապա պետք է իրականացնել հողանցման ապահովումը։ Ցանկալի է, որ բոլոր տեղակայված սաքավորումների սնուցումները լինեն առանձին, ունենան  իրենց ավտոմատ անջատիչները և պաշտպանիչ սարքվածքները։
Ինչպիսի՞ն պետք է լինի խոհանոցի լուսավորվածությունը
Tumblr media
Լույսի ճիշտ ընտրությունը  և բաշխումը հարմարավետության ամենակարևոր կետերից մեկն է։ Ոչ ճիշտ ընտրված լուսավորվածությունից անգամ կարող են գլխացավ և հոգնածություն առաջանալ։ Նախագծման փուլում պետք է նշել վերանորոգման և կահավորման բոլոր մանրուքները, պատերի, առաստաղի և կահույքի գունային գամման,  որպեսզի ճշգրիտ հաշվարկ իրականացվի, թե ձեզ որքան լույս է հարավոր։
Խոհանոցն այն վայրն է, որտեղ ամեն ինչ պետք է լինի հստակ նախատեսած, խոհանոցի լուսավորությունը պետք է լինի բավականաչափ, մնացած բոլոր տեղերից ավելի ուժգին։ Լուսավորության աստիճանը չափվում է լյուքսով և լյումեններով (1 լյուքսը դա այն լուսավորվածությունն է, որի դեպքում 1 քառակուսի մետր մակերեսով մակերևույթի վրա ընկնում է 1 լյումեն լուսային հոսք՝ 1լք = 1լմ/մ2), իսկ տարբեր վայրերի լուսավորության չափորոշիչները սահմանվում են «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ» նորմերով։
Լուսավորության պահանջվող մեծությունը խոհանոցում նվազագույնը 150 լյուքս է։ Իսկ արտադրության մեջ խոհարարների աշխատատեղերի լուսավորության համար՝ 300-ից 400 լյուքս:  
Լույսի գունային ջերմաստիճանի մեծությունը որոշվում է Կելվինով (Կ): Մարդն իրեն ավելի հարմարավետ է զգում 2700-3200 Կ գունային ջերմաստիճանի լուսավորության  ժամանակ (մինչև 2700 Կ համարվում է տաք լույս, 4000 Կ՝ նեյտրալ լույսն է, 6500 Կ  և ավելի՝  սպիտակ կամ սառը լույսն է):
Խոհանոցի լուսավորությունը պետք է լինի հստակ, եթե անգամ բազմաշերտ լուսավորություն ունեք, այն չպետք է լինի դեկորատիվ, եթե խոհանոցում տրված լուծումը բավարար լուսատվություն չունի, ապա այն ավելորդ բեռ է դառնալու։  
Որքա՞ն վարդակ է պետք տեղակայել հյուրասենյակում, ինչպիսի՞ն պետք է լինի հյուրասենյակի  լուսավորվածությունը
Tumblr media
Հյուրասենյակը տան կարևոր հատվածներից մեկն է, որտեղ ևս պահանջվում է մանրակրկիտ նախագծում։
Հիմնականում, հյուրասենյակում են տեղակայվում տան բոլոր տեսակի հանգստի հարմարությունները: Այստեղ վարդակներ պետք է նախատեսել հեռուստացույցի, TV թվային սարքի, wi-fi-ի, cd player-ի, երաժշտական կենտրոնի, կինոթատրոնի, խաղային սարքերի, տարբեր տեսակի դեկորատիվ տարրերի, էլեկտրական բուխարու, կահույքի մեջ դեկորատիվ լույսի, օդորակիչի սնուցման համար։ Օդորակիչի, կինոթատրոնի, ակուստիկայի, ֆոնային երաժշտություն ունենալու համար՝ ճիշտ տեղակայելու, հաշվարկների համար պետք է խորհրդակցել մասնագետների հետ։ 
Հեռուստացույցի համար նախատեսված վարդակներից բացի, եթե տեսանկարահանման սարքերի կրիչներ պետք է տեղակայվեն հեռուստացույցի տակդիրի մեջ, ապա անհրաժեշտ է նախատեսել հավելյալ վարդակներ, բացի դա, պետք է նախատեսել հավելյալ ուղիներ, որպեսզի հեռուստացույցը տեղափոխելիս արտաքին ոչ մի մալուխ չտեղափոխեք։
Հյուրասենյակում լուսավորությունը կարող է լինել բազմաշերտ, ինչպես նաև կարող է լուսավորվել հատվածային (ճաշասեղան, վարագույրներ, կոլեկցիոն կահույք, գրադարան, կինոթատրոնի համար լուսավորություն) և ամբողջական տարբերակներով: Հանգիստ լուսավորության և տարբեր ֆոներ ստանալու նպատակով կարելի է օգտագործել լեդ ժապավեն տարբերակը։ Տրեկային (ռելսային) լույսերը կարելի է օգտագործել որոշակի դեկորատիվ լուսավորության համար, այդ տեսակի լույսերով ամբողջական լուսավորություն ստանալը ծախսատար է։
Հյուրասենյակների համար պահանջվող լուսավորության մեծությունը 150 լյուքս է։
Որքա՞ն վարդակ է պետք տեղակայել ննջասենյակներում, ինչպիսի՞ն պետք է լինի ննջասենյակի  լուսավորվածությունը
Tumblr media
Ննջասենյակի պահանջները շատ մեծ չեն, եթե չեք նախատեսում, որ ննջարանը ծառայի որպես աշխատասենյակ կամ դասապատրաստման տեղ: Վարդակների տեղադիրքը որոշվում է ըստ կահույքի դասավորվածության։
Ննջարանում լույսի բազմազանության կարիք չկա: Ուժգին լույսի պարագայում ննջարանի նշանակությունը կորում է։
Հիմնական լույսը պետք է լինի միջինից թույլ, իսկ գրասեղանի, աշխատասեղանի, մեծ գզրոցի լուսավորությունը ճիշտ է նախատեսել լոկալ։  
Սանհանգույցի պարագայում պետք է հասկանալ, թե ի՞նչ էլեկտրական սարքեր ունեք, որոնք օգտագործում եք ձեր հիգիենայով զբաղվելու ժամանակ կամ հետո։ Լուսատուները պետք է լինեն հերմետիկ, լուսավորությունը միջին ուժգնության: Հայելու լուսավորությունը լոկալ իրականացնելն ավելի հարմար է։
Tumblr media
Լվացքատանը, արդուկի սենյակում, չորանոցում հիմնական վարդակներից բացի կարելի է վարդակներ նախատեսել նաև լիցքավորիչ սարքերի համար։ Լուսավորությունը պետք է լինի 400 լյուքս։
Առանձին պահարանային հատվածներում պետք է վարդակ նախատեսել արդուկի, վարսահարդարման սարքի համար, իսկ հայելու համար՝ նախատեսել լոկալ լույս։
0 notes
arsenthecynic · 3 years
Text
Feuilleton #1
Աչքերս այսօր առավոտը բացելուց հետո նայեցի ներքև՝ ոտքերիս, հասկանալով, որ նրանք ավելի քան 2 տարի չեն կանգնել ավազի վրա։ Պառկած, ես վառեցի իմ երևակայական սիգարետը՝ երևակայական կրակայրիչով, որովհետև չեմ ծխում, ոչ էլ ցանկություն ունեի, որ տնից ծխի հոտ գա, ծովափի մասին մտածմունքներով թռա երկինք, կես ժամ այդպես պառկեցի, մինչև սիգարետի մոխիրը չհասավ ձեռքիս և չվառեց այն։ Ցավն ինձ միանգամից բերեց այս աշխարհ և աշխուժացրեց, երևակայական աշխարհի վերացումից հետո կորեց նաև ցավը։
Լվացվելու ընթացքում զգացի, թե ինչպես է սառը ջուրը բախվում մատերիս, ձեռքերս սառեցին, իսկ ես պլանավորում էի դաշնամուր նվագել։ Որոշեցի ձեռքս դնել ջեռուցման մարտկոցին, որպեսզի ձեռքս տաքանա։ Սկսեցի նայել ձեռքիս, հասկանալով, որ այն կյանքում չի դիպչել աղջկան, սիրո մասին մտածմունքներով թռա երկինք, կես ժամ նույն դիրքում անշարժ մնացի, մինչև ձեռքս չսկսեց վառվել, բայց երևակայական աշխարհի առաջացումից հետո չէի զգում արդեն ցավը։
2 notes · View notes
djboyarincev · 4 years
Photo
Tumblr media
#BronyaArmenia 🇦🇲 #Repost @masterfibre_group_bronya 😮🤔 Ջեռուցման ծախսերն ավելացե՞լ են... Խնայելը երբեք էլ ուշ չէ: ❗Մենք առաջարկում ենք #Bronya ջերմամեկուսիչ նյութը, որը պարզապես անհրաժեշտ է քսել տան արտաքին հատվածին և նվազեցնել ջերմային կորուստները: Հետաքրքրե՞ց, զանգահարե՛ք 📞 077 744 786, 010 744 786 📍 Եկմալյան 6 🌐 https://masterfibre-armenia.am/hy/ #Ջերմամեկուսացում #Ջերմամեկուսիչնյութ #Ջրամեկուսիչնյութ #Bronya #теплоизоляция (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/B8ZBnhwJGls/?igshid=i7ydc3e402qf
0 notes
smartnewsblog · 5 years
Text
Շուտով «խելացի կանգառ» կունենանք
Tumblr media
Հայաստանում առաջին և առայժմ միակ «խելացի կանգառը» կգործի Էջմիածին քաղաքում: Նորույթը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 8-ին՝ քաղաքի օրվա կապակցությամբ:
Այս մասին Smartnewsblog-ը տեղեկություն է ստացել «Խելացի կանգառ» ընկերությունից: Գերֆունկցիոնալ կանգառում տեղակայված հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց հետաքրքրող երթուղու, տրանսպորտի մոտենալու ժամանակի, քաղաքի տարբեր կետեր հասնելու տարբերակների և այլնի մասին։
Որոշ տեղեկություններ, (օրինակ՝ մոտեցող տրանսպորտային միջոցի կամ օդի ջերմաստիճանի մասին), հնարավոր կլինի ստանալ անգամ փողոցից՝ կանգառի տարածքից զգալի հեռավորությունից երևացող վազող տողի միջոցով։ «Խելացի կանգառ» նախաձեռնության հեղինակները նախատեսում են հարմարավետ երթևեկություն ապահովել տեղի բնակիչների համար, իսկ տրանսպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հաճելի դարձնել։
Tumblr media
Այս ամենից բացի, նոր տեսակի կանգառը համալրված է զբոսաշրջիկների համար նախատեսված մի շարք հնարավորություններով: Օրինակ՝ ինչ տեսարժան վայր այցելել, որտեղ սնվել, որտեղ զվարճանալ: Բացի այդ անվճար կանգառում կլինի անվճար Wi-Fi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ, վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։ Կանգառում ուղևորները իրենց հարմարավետ կարող են զգալ տարվա ցանկացած եղանակին, քանի որ այն փակ է՝ ապահովված օդափոխության ու ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված կլինեն հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Կգործեն հակահրդեհային և արագ արձագանքման համակարգեր, իսկ տագնապի կոճակի շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Tumblr media
Տեղեկացնենք, որ «խելացի կանգառը» կտեղադրվի Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ընկերության նախաձեռնությամբ։
Լուսինե Մովսիսյան
0 notes
Photo
Tumblr media
Two-bedroom apartment with 150 sq.m. area is for rent on the 3nd floor of a 8 storey new residential biulding in North Avenue. The apartment is fully repaired. The entrance door is metallic, the windows are modern plastic ones, the floor is wooden. Provided with constant water and gas. There is a central heating and cooling system. The kitchen and the bathroom are tiled and equipped with sanitary ware. All rooms are furnished. The apartment has an open balcony with a beatiful view. Underground parking is provided. All the necessary shops are nearby. Cont.Num/ Viber +374 (94)884546 На Северном проспекте, на 3-м этаже 8-ти этажного монолитного здания сдаётся в аренду 3-х комнатная квартира площадью 150 кв. м. В ней проведён евроремонт, установлены евроокна, водонагреватель, встроенные шкафы, металлическая входная дверь. Оборудована круглосуточным электро-, водо- и газоснабжением, системой центрального отопления и охлаждения, а электропроводка и водопроводные трубы новые. Квартира меблирована и оснащена всей необходимой техникой, в ней проведён интернет, спутниковое и кабельное телевидение. Кухонные полы и полы санузла облицованы кафельной плиткой, а в комнатах - ламинат. В подземном паркинге предусмотрены места для парковки автомобилей. Неподалёку Вы можете найти все необходимые магазины и центры развлечений. Тел/ Viber +374 (94)884546 Օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Հեռ․ Viber +374 (94)884546 https://www.instagram.com/p/B1v9CmVB10P/?igshid=10eziehr4ritb
0 notes
tunservice · 2 months
Text
Ջեռուցման Կաթսաների Վերանորոգում
Ջեռուցման Կաթսաների Վերանորոգում – ԵրևանումՋեռուցման համակարգիՋեռուցման կաթսայիԳազի կաթսայիBaxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux Դիագնոստիկա և թողարկում; Վերանորոգում; ՍպասարկումՄեր մասնագետների փորձն ու բարձր որակավորումը հանդիսանում են բոլոր կատարվածաշխատանքների որակի լավագույն երաշխիքը: Սպասարկվում…
Tumblr media
View On WordPress
0 notes
tunservice · 6 months
Text
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ www.tunservice.com
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ1 ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ https://www.tunservice.com/Heating/jerucum.html Baxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Ջեռուցման համակարգի Դիագնոստիկա և թողարկումՋեռուցման գազային կաթսայի դիագնոստիկա,…
Tumblr media
View On WordPress
1 note · View note
tunservice · 4 months
Text
2 notes · View notes
tunservice · 1 year
Text
Tun Service
Մեր առավելություններն են • Սպասարկվում ենք նախապես պայմանավորված օրը, պայմանավորված ժամին: • Մասնագետները գալիս են Ձեր նշված ժամին, նաև հանգստյան օրերին: • Խոսում ենք հայերեն, ռուսերեն և անգլերեն • Մեր կողմից կատարված բոլոր աշխատանքների համար տրվում է երաշխիք: • Մշտական հաճախորդները կարող են օգտվել զեղչերից և կուտակել սերվիս միավորներ: • Առաջարկվում և կատարվում են միայն անհրաժեշտ աշխատանքներ, առաջացած խնդիրը մանրակրկիտ և ճիշտ հետազոտելուց հետո: Սապսարկում ենք ողջ Երևան քաղաքը - Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավիթաշեն, Էրեբունի, Քանաքեռ Զեյթուն, Մալաթիա Սեբաստիա, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Նուբարաշեն:
Շաբաթը 7 օր
Մինչև 15% Զեղչ
Երաշխիք
Գնումներ Ձեր փոխարեն
Վճարեք կանխիկ, փոխանցումով և քարտով
Ինքնուրույն ծորակի տեղադրումը ամենա հեշտ խնդիրներից չէ: Քանի որ ծորակի տեղադրման կամ վերանորոգման համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ և գործիքներ:
Ջահերի տեղադրումը կամ վերանորոգումը բավականին հեշտ աշխատանք է թվում,սակայն այ�� աշխատանքների ինքնուրույն կատարումը կարող է տխուր հետևանքների հանգեցնել:
Ջեռուցման կաթսաների վերանորոգում, Գազի կաթսայի, Կաթսաների, գազով կալոնկաների ջրատաքացուցիչների նորոգում: Baxi, Mercury, Ariston, Ferroli, Fondital, Beretta,Squirrel, Best, Lamborghini
1 note · View note
mamul-am · 1 year
Photo
Tumblr media
Վարդենիսի տուն-ինտերնատում հիվանդը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին
https://mamul.am/am/news/259922
0 notes
mamul-am · 1 year
Photo
Tumblr media
Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին․ ԱԻՊԾ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
https://mamul.am/am/news/258214
0 notes
zeynelectric · 2 years
Text
Ֆոտովոլտային համակարգեր Այլընտրա՞նք, թե խնայողություն
Մարդկանց մոտ սխալ կարծիք է ձևավորված, որ ֆոտովոլտային համակարգը լիովին անկախացնում է սեփականատիրոջը էլ․ ցանցից: Սակայն այս համակարգերը համարվում են խնայող, այլ ոչ այլընտրանքային։ Պատճառն այն է, որ համակարգերը էներգիա արտադրում են արևի ուղիղ ճառագայթների և ցրված լույսի հաշվին և չեն գործում գիշերային ժամերին։ Ինչպես նաև, համակարգերի արտադրողականությունը փոխվում է եղանակային գործոնից կախված։
Սխալ տպավորություն է, որ տեղադրելով արևային համակարգ հոսանք ստանալու նպատակով, այլևս չե�� տեսնի ձեր տարածքային տեսուչին (հոսանքի հաշվիչի ցուցմունք գրողին): Հիմնականում տեղադրվող համակարգերը ներցանցային են, ինչը նշանակում է, որ հաշվիչի ցուցմունք գրողի (տեսուչի) հետ որոշակի առնչություն ունենալու եք, քանի որ համակարգ տեղադրելուց հետո ձեր դիմումի համաձայն ցանցը փոխարինում է ձեր հաշվիչը դարձափոխիչային հաշվիչով (reverse—ով): Այդ ժամանակ ցանցի ներկայացուցիչը ձեր հաշվիչի տվյալները գրանցում է ինչպես միշտ, որից հետո ձեզ մանրամասն ակտի տեսքով ծանուցում է գալիս։
Տպավորություն կա, որ տեղադրելով համակարգ կարելի է ջեռուցում իրականացնել։ Համակարգերը թանկ են և ծառայում են որպես խնայող համակարգ, ջեռուցման պարագայում դուք ստիպված տեղադրելու եք մեծ հզորության կայան, որը բավարարելու է ձեր ձմեռվա պահանջներին, բայց մնացած եղանակներին պարապուրդի է մատնվելու, որը ձեռնտու չէ և երկարացնում է համակարգի հետգնումը։ Որպեսզի հետգնումը նախատեսվածից երկար չլինի, հաշվարկները պետք է արվեն ամբողջ տարվա կտրվածքով, անգամ եթե նախատեսել եք ձմեռը ջեռուցումը իրականացնել էլեկտրաէներգիայով պետք է այդ ամնեի հաշվարկը արվի հստակ, որպեսզի տեղադրած համակարգը 90-ից 100% -ի սահմաններում փակի ձեր տարվա կտրվածքով ծախսը։ Այս մոտեցումով հաշվարկը թույլ կտա ձեզ ձմռան ամիսներին օգտվել էլեկտրաէներգիայից որի դիմաց վճարելու եք, բայց տարվա կտրվածքով արևային համակարգը ձեզ արտադրելու է այնքան էլեկտրաէներգիա, որը ձեր ծախսը հավասարացնելու է համայրա թե զրոյի։
Համակարգերը ըստ տարբեր աշխարհագրական դիրքերի ստացված ճառագայթումից ունեն իրենց արդյունավետությունը։ ՀՀ ում՝ հատկապես Երևանի ճառագայթման պայմաններում, համաշխարհային արևային վահանակներ արտադրող ընկերությունների 1 կՎտ*ժ պիկային ժամում արտադրող դրվածքային հզորությամբ համակարգերը տարեկան արտադրում են 1500 - 1550կՎտ*ժ էլեկտրաներգիա՝ ± 5%։
Ըստ միացման ձևի տարբերում են ֆոտովոլտային համակարգերի 3 տեսակ․
1․ներցանցային (On grid),
Tumblr media
2. ներցանցային և կուտակման հնարավորությամբ (hybrid),
Tumblr media
3. ցանցից անկախ (off grid)։
Tumblr media
Hybrid—հիբրիդ տարբերակը շատ լավ միջոց է էլեկտրաէներգիայի բացակայության կամ վթարների դեպքում։ Այն թույլ է տալիս կիրառել մարտկոցներում կուտակված պահուստային էներգիան: Հիբրիդ տարբերակը ձեզ չի անկախացնում ցանցից, այլ ունի երկու հնարավորություն՝ ցանցի հետ զուգահեռ և ցանցից անկախ։ Համակարգը մոտ կրկնակի թանկ է ներցանցային համակարգից: Հաշվի առնելով, որ մարտկոցները ժամանակ առ ժամանակ պատշաճ լիցքավորում և լիցքաթափում են պահանջում, շատ երկար ժամանակ այն չօգտագործելով հանգիստ կարող եք շարքից հանել։ Մարտկոցների օգտագործման ժամանակը սահմանափակ է, մի քանի տարի (5-7 տարի) հետո ստիպված եք լինելու նորը գնել: Հիբրիդը, ինչպես նշված է վերևում, անկախություն չի ապահովում, բոլոր այն կարծիքները, թե համակարգը ցանցից եկող տատանումներից պաշտպանվելու միջոց է, միֆ են, քանի որ փոխակերպիչները (inverter), որպես այդպիսին, ցանցային լարում չեն կարգավորում։ Սարքերը չափում են ցանցից եկող հոսանքի բոլոր տվյալները և արևային վահանակներից եկող հաստատուն հոսանքը փոխարկելով դարձնում են փոփոխական հոսանք, որն ունի նույն տվյալները, ինչ ցանցի հոսանքը։
Tumblr media
Հիբրիդի պատկերավոր գծագիր
Ցանցից անկախ (off grid) տարբերակը մարտկոցներով տարբերակն է, որը էժան հաճույք չէ և խորհուրդ է տրվում կիրառել միայն այն տարածքներում, որտեղ ցանցը բացակայում է կամ շատ հեռու է, օրինակ՝ բարձրադիր վայրերում, եթե իհարկե օգտագործվող բեռը շատ չէ, և եղանակային պայմանները բարենպաստ են։ Այս պարագայում արդյունավետությունը կապված է միայն եղանակի հետ, հնարավոր է մի քանի օր, անգամ ամբողջ ամիս բարենպաստ եղանակ չլինի և արևային ֆոտվոլտային վահանակները չհասցնեն լիցքավորել մարտկոցները։ Այդ ժամանակ դուք չեք կարող օգտվել ձեր իսկ նշած բեռով, այնպես, ինչպես կօգտվեիք արևային եղանակին։ Համակարգերի արտադրողականությունը՝ կախված տարվա եղանակներից, փոխվում է։ Դա պայմանավորված է նրանով, թե արևի դիրքը Երկիր մոլորակի հետ ինչ անկյուն է կազմում։ Մարտկոցները ունեն պահպանման մի շարք առանձնահատկություններ, որոնց մի մասը վերևի տարբերակում նշված է:
Tumblr media
Այս բոլոր տարբերակներից լավագույնը Ներցանցային (On grid) տարբերակն է, որը գործում է ցանցի հետ միաժամանակ: Տեղակայելով արևային համակարգ՝ ֆոտովոլտային վահանակների միջոցով արտադրվող էներգիան փոխանցվում է փոխակերպիչին, որը հաստատուն հոսանքը դարձնում է փոփոխական հոսանք և այդ ժամանակ դուք օգտվում եք արևի տված բարիքներից։ Այն կարող է միանալ ինչպես միաֆազ հոսանքի աղբյուրին՝ 220 Վ(0.22կվ ), այնպես էլ՝ եռաֆազ սնուցմանը՝ 380Վ (0.4 կվ )։ Փոխակերպիչները (inverter), որպես այդպիսին, տարբեր են լինում թե՛ որակապես, թե՛ աշխատանքնային ժամերով։ Դրանով է պայմանավորված այդ սարքերի երկարակեցությունը և ՕԳԳ-ն։ Ներցանցային համակարգի դեպքում, երբ միացված բեռը գերազանցում է արևային համակարգի արտադրած հզորությունը, հավելյալ բեռն իր վրա ավտոմատ վերցնում է էլ․ցանցը, իսկ ավել արտադրված էներգիայի պարագայում՝ չօգտագործված էներգիան գնում է ցանցին և կուտակվում։ Գործող օրենքով կուտակված էներգիան կարող եք օգտագործել մինչ տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը։ Տարվա ավարտին կատարվում է վերջնահաշվարկ, որով հաշվարկվում է ցանցի տված էներգիան տվյալները թե գիշերային թե ցերեկային, (առավոտյան 07:00-ից երեկոյան 23։00 ցերեկային ժամ է համարվում): Եթե արևային կայանի արտադրած էներգիան այդ տարվա ընթացքում որոշակի կուտակվել է ցանցում ապա ձեզ են վերադարձնում ցերեկային այն ժամերի համար որի համար դուք վճարել եք, դրանից հետո եթե կուտակած էլեկտրաէներգիա է մնում ձեզ են վերադարձնում ձեր գիշերային ժամերի դիմաց վճարած գումարները, բոլոր այս հաշվարկները կատարելուց հետո եթե կուտակված էլեկտրաէներգիա է մնում ցանցում ապա ավտոմատ վաճառվում է ցանցին՝ գործող սակագնի 50%-ով։
Tumblr media
Միշտ հնչող հարցեր
Տարածված կարծիք կա, որ արևային համակարգերը տեղադրվում են քառակուսի մետրով։
- Արևային ֆոտովոլտային համակարգերը չեն տեղադրվում ըստ քառակուսի մետրի, այլ տեղադրվում են տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի միջին ծախսի մեծությամբ կամ սպասվելիք ծախսի մեծությամբ՝ կատարելով մասնագիտական հաշվարկ, չափագրելով ձեր հողային կամ տանիքային տարածքը, որտեղ հնարվոր է տեղակայել արևային ֆոտովոլտային կայանը։
Տարածված տպավորություններից է, որ համակարգերը անկախություն են ապահովում։
- Համակարգերը անկախ իրենց տեղադրման տարբերակից ( ներցանցային, հիբրիդ, ցանցից անկախ) կախվածություն ունեն արևից, եղանակային պայմաններից։ Հիմնականում համակարգերը տեղադրվում են ներցանցային տարբերակով, որի հետ մարտկոցներ չեն տեղակայվում, ի՞նչու, որովհետև մարտկոցներով տարբերակը մոտ 35-40% ինքնարժեքով ավել է ներցանցային տարբերակից։ Կարևոր հանգամանք՝ մի քանի տարի հետո մարտկոցները կարիք է լինելու փոխարինելու։
Որոշակի անհանգստություն կա առ այն, որ տարվա տարբեր եղանակների, ինչպես նաև մարախլապատ, ամպամած, անձրևոտ եղանակին համակարգը արտադրություն չի ապահովի։
-Տարվա տարբեր եղանակներին համակարգը ունի իր արտադրության աստիճանը, վատ եղանակին արտադրում է այնքան, որքան կարողանում է ընկալել ցրված լույսը։ Տարբեր վայրեր ունեն արևի ճառագայթման տարբեր ցուցանիշներ և տարբեր որակային վահանակներ ըստ այդ ցուցանիշների արտադրելու են այնքան էներգիա, որքան ի սկզբանե նշված է եղել, վերը նշված բոլոր խոչընդոտները հաշվի առնելով։ Օրինակ, եթե նշված է, որ 1 կվտ*ժ դրվածքային հզորությամբ կայանը արտադրելու է 1550 կվտ*ժ էլեկտրաէներգիա, ուրեմն այդ թիվը 95-ից 100% ճշտությամբ կարտադրվի։
Հիմնական հնչող հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք տվյալ համակարգը կբավարարի մեծ սարքավորումներ աշխատացնելու համար։
- Համակարգերը տեղադրվում են բացառապես ձեր ամսական կամ տարեկան ծախսը խնայելու հաշվարկով, որը կարող է հասնել մինչև 100%-ի, անկախ այն հանգամանքից, թե որ պահին ինչ հզորությամբ սարք եք օգտագործում։ Եթե համակարգի տված էներգիան չի բավարարում, ապա ներցանցային համակարգի դեպքում պակասորդը ավտոմատ վերցվում է ցանցից, իսկ մարտկոցներով տարբերակի դեպքում, այդ հնարավորությունը սահմանափակվում է մարտկոցում եղած պաշարի սահմաններում։
Համակարգերի դերը և նպատակը.
Ծախսերի կրճատում
Խնայողություն տարվա կտրվածքով մինչև 80-ից 100 %-ով
Վնասակար նյութերի արտանետման կրճատումը դեպի մթնոլորտ:
Թանկացոումները չեն կարող ձեզ լուրջ անհանգստություն պատճառել։
Համակարգերը արդյունավետ ներդրում կարող են լինել բիզնեսի մեջ։ Եթե խոսենք տնտեսագիտական լեզվով՝ Արևը բարիք է մարդկության համար, իսկ այդ բարիքի ներուժը մեր երկրում՝ ՀՀ-ում ավելի քան արդյունավետ է։
Tumblr media
Եղեք իրազեկված, օգտվեք արևի բարիքներից։
Tumblr media
© Zeyn Electric
0 notes
tunservice · 2 years
Link
Խնայեք Ձեր գումարը և ժամանակը Զանգահարի ՀԻՄԱ ! Պարզ + Արագ 
010.56.1234  www.tunservice.com
0 notes
tunservice · 3 years
Text
Ջեռուցման կաթսայի վերանորոգում
Ջեռուցման կաթսայի վերանորոգում - Baxi, Mercury, Squirrel, Fondital, Beretta, ferroli, Imergas, SHaffoteaux-Maury, Ariston, Hayer
ԴՈՒ մասնագետ ունես  Շաբաթը 7 օր - Ճիշտ ժամանակին www.tunservice.com  010.56.1234
1 note · View note